Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Content / Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր 2025

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր 2025

Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը:

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան Ակբա բանկի և NABU հայաստանյան մասնաճյուղի համատեղ ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:

 «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2025թ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի հունիսի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը: 

Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949  հեռախոսահամարին:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Ակբա բանկի և  Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:

Միայն հայկական սերտիֆիկացման համար կտրամադրվի պահանջվող ֆինանսավորման կեսը, իսկ բոլոր տեսակի օրգանական սերտիֆիկացումների համար տրամադրվելիք աջակցության առավելագույն չափը կկազմի 400,000 դրամ։ Սերտիֆիկացման ընդհանուր արժեքի մնացած մասը պետք է հոգա շահառուն։