
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և ACBA ֆեդերացիան շարունակում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:
Հայաստանը մեծ պոտենցիալ ունի գյուղական զբոսաշրջության ոլորտում՝ իր եզակի բնական և մշակութային ժառանգությամբ գրավելով զբոսաշրջիկներին: Այս ոլորտի կայուն զարգացմանն աջակցելու համար NABU հայաստանյան մասնաճյուղը ACBA ֆեդերացիայի հետ համատեղ ցանկանում է խթանել և խրախուսել կայուն բնօգտագործման պրակտիկան գյուղական հյուրանոցներում ու հյուրատներում և հայտարարում է «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի այս տարվա մրցույթների հայտերի մեկնարկը։
Ծրագրի շրջանակներում այս տարի հայտարարվում է 3 մրցույթ՝
- Կանաչ հյուրատուն
- Դարձի՛ր կանաչ հյուրատուն
- Լավագույն գաստոբակ
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ օգոստոսի 1-ը։ Արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 1-ին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 374 44 599949 հեռախոսահամարին կամ գրել նամակ greentourism@nabu.am էլ․ հասցեին։
Մրցույթների մանրամասներին ծանոթանալու համար սեղմե՛ք համապատասխան նկարի վրա՝