«Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում ենք վերջին՝ 3-րդ մրցույթը։
Մրցույթին կարող են մասնակցել գործող գաստրոբակերը և համտեսի սրահները, որոնք
- գտնվում են գյուղական վայրերում,
- պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
- ներկայացնում են տեղական խոհանոցը և մշակույթը:
Դրամական մրցանակի չափը կազմում է՝
- 1 500 000 ՀՀ դրամ (1-ին տեղ),
- 1 000 000 ՀՀ դրամ (2-րդ տեղ),
- 500 000 ՀՀ դրամ (3-րդ տեղ):
Մրցանակը կարող է օգտագործվել հաղթողների հայեցողությամբ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ը (Երևանյան ժամանակով)։
Հաղթողները կհայտարարվեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ին:
Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հղմամբ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 374 44 599949 հեռախոսահամարին կամ գրել նամակ greentourism@nabu.am էլ․ հասցեին։
Մրցույթը հայտարարվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում։