Պետական արգելավայր են համարվում գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածք, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը և բնական վերարտադրությունը։
Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Յուրաքանչյուր պետական արգելավայրի խնդիրները և ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են տվյալ պետական արգելավայրի կանոնադրությամբ:
Հայաստանում ներկայումս գործում են 27 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հա կամ հանրապետության տարածքի 3.44 %-ը: Դրանք են՝
- «Ախնաբադի կենու»
- «Արջատխլենու»
- «Արագածի ալպյան»
- «Արզական-Մեղրաձորի»
- «Բանքսի սոճու»
- «Գանձաքարի»
- «Գետիկի»
- «Գիհու նոսրանտառային»
- «Գյուլագարակի»
- «Գորիսի»
- «Գոռավանի ավազուտներ»
- «Եղեգնաձորի»
- «Զիկատար»
- «Զանգեզուր»
- «Սոսու պուրակ» պետական արգելավայր
- «Սև լիճ» պետական արգելավայր
- «Բողաքար» պետական արգելավայր
- «Խուստուփ» պետական արգելավայր
- «Իջևանի»
- «Խոր Վիրապ»
- «Կովկասյան մրտավարդենու»
- «Հանքավանի ջրաբանական»
- «Հերհերի նոսրանտառային»
- «Մարգահովիտի»
- «Որդան կարմիր»
- «Ջերմուկի անտառային»
- «Ջերմուկի ջրաբանական»