«Շիկահող» պետական արգելոցը հիմնադրվել է 13.09.1958-ին։
Տարածքը 12371.1 հա է։
Գտնվում է հանրապետության հարավարևելյան մասում` Կապանի տարածաշրջանում: Արգելոցին սահմանակից են Շիկահող, Ծավ (Շիշկերտ), Ներքին Հանդ գյուղական համայնքները: Հարավից այն սահմանակցում է «Արևիք» ազգային պարկին՝ Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ հյուսիս արևմուտքից Բաղացսարի և Խուստուփի լեռնաբազուկներին:
Պահպանվող օբյեկտները` կաղնուտա-բոխուտային անտառների և դրանց բնորոշ բուսական և կենդանական համակեցությունների, կենու և սոսու պուրակների, կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, գորշ արջի, կովկասյան մարեհավի, կասպիական հնդկահավի, հայկական իժի և այլ տեսակների պահպանություն: