Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ՀՀ շրջակա միջավայր նախարարության հետ համագործակցում է 2001 թվականից: 2010 թվականին պաշտոնապես բացվեց կազմակերպության գրասենյակը։ Այդ ժամանակվաից ի վեր մենք իրականացնում ենք ծրագրեր՝ ուղղված Հայաստանում բնության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանը։ Կազմակերպության գործունեության մասին՝ ավելի մանրամասն։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներուժի առանցքային կետը կամավոր հանձնառությունն ու աջակցությունն է բնապահպանական ծրագրերին։
Կազմակերպության կամավորները, ներգրավվելով առկա ծրագրերում, աջակցություն են ցուցաբերում դրանց իրականացման գործում՝ նպաստելով բնապահպանական գործունեության տարածմանը։
Նրանք կարող են մասնակցել թռչունների հաշվառման, միջոցառումների իրականացման կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև էկոկրթական արշավների իրագործմանը։
Դե ինչ, եթե դու սիրում ես բնությունը, ուզում ես ձեռք բերել նոր ընկերներ, նոր հմտություններ և նպաստել ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ուղղված քայլերի զարգացմանը, ապա լրացրու՛ հայտը և միացի՛ր NABU հայաստանյան մասնաճյուղի բնապահպանական գործունեությանը՝ հայտագրվելով որպես կամավոր:
*Դիմել կարող են 16 տարեկանը լրացած անձինք։