
Ապրիլի 1-ը՝ Թռչունների միջազգային օր
Օրն առիթ է տալիս մեկ անգամ ևս արժևորելու թռչունների դերն ու նշանակությունը մեր կյանքում, գործելու ի նպաստ թռչունների բազմազանության և թվաքանակի պահպանման։
Մարդիկ մշտապես ուշադրությամբ հետևել են մոլորակի իրենց փետրավոր հարևաններին, անուններ տվել, հիացել նրանցով և գոյակցել։ Այժմ անհաժեշտություն է առաջացել նաև պահպանելու։
1906 թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով:
Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից, ամեն տարի իրականացնում է «Տարվա թռչուն» էկոկրթական արշավը Հայաստանում։ Արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա:
2025 թվականի Տարվա թռչուն ՝ հայկական որորը օրվա առթիվ շնորհավորում է բոլոր թռչնաբաններին, թռչնասերներին և թռչնադիտարկողներին: