Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ‹‹Դիլիջան›› ազգային պարկի հետ համագործակցության շրջանակներում սկսում է պարկի կենսաբազմազանության ուսումնասիրություններ, մասնավորապես՝ ձկնաբանական, թռչնաբանական, բուսաբանական, խոշոր կաթնասունների հետազոտություններ։
Հետազոտությունը թույլ կտա բացահայտել տեսակային կազմը, էնդեմիկ և կարմիր գրքային տեսակների տեսաբաշխվածությունը, նրանց վրա ազդող բացասական գործոնները։
Հետազոտության շնորհիվ նաև կիրականացվի գույքագրում, կմշակվի հայտնաբերված բացասական գործոնների մեղմանն ուղղված միջոցառումների առաջարկություններ։