
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից իրականացվող «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարաված մրցույթի «Դարձիր կանաչ հյուրատուն» անվանակարգում հաղթող ճանաչված «RestArt» հյուրատանը ծրագրի աջակցությամբ գնվել և տեղադրվել է 5.22 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որն առաջիկայում կգործարկվի։
Հիշեցնենք, որ մրցույթի վերոնշյալ անվանակարգում հաղթող ճանաչված 5 հյուրատներից յուրաքանչյուրը ստացել է դրամաշնորհ՝ կայուն բնօգտագործման տեխնոլոգիաների ներդրման և ավելի «կանաչ» դառնալու նպատակով։