
Մարտի 22-ը՝ Ջրի համաշխարհային օր:
1993 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ մարտի 22-ը հռչակվել է Ջրի համաշխարհային օր։
Ջուրը բնության անփոխարինելի ռեսուրսներից է, քաղցրահամ ջրի պահպանությունը և քաղցրահամ ջրային ռեսուրսների կայուն կառավարումը անհրաժեշտ է մարդու և կենսաբազմազանության գոյության համար, ուստի օրը հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ ջրի կարևորությունը մեր կյանքում ընդգծելու համար։
2025 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման ՝ Սառցադաշտերի պահպանումն է։ Սառցադաշտերը կարևոր նշանակություն ունեն կյանքի համար նրանց հալոցքային ջուրը էական նշանակություն ունի խմելու ջրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջ էկոհամակարգերի և այլնի համար։ Սակայն սառցադաշտերն ավելի արագ են հալվում, քան երբևէ և դրանք պահպանելը մարդկանց և մոլորակի համար դարձել է անհրաժեշտություն:
Միայն մեր միասնական ջանքերի շնորհիվ, ունեցած ռեսուրսները պահպանելով կարող ենք աշխարհն ավելի բարեկեցիկ դարձնել։