Գերմանիայի բնության բահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2018 թվականից սկսած իրականցնում է «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագիր:
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ՀՀ տարածքում բնադրող գիշատիչ թռչնատեսակների բնադրավայրերը, կատարել ամենամյա բնադրման հաջողության գնահատում, ուսումնասիրել բնադրավայրերին սպառնացող վտանգները և առաջարկել կանխարգելիչ լուծումներ, իրականացնել ամենամյա հաշվառման աշխատանքներ, ուսումնասիրել չուն և այլն:
Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները ներառում են դաշտային հետազոտությունների (հաշվառումների) շնորհիվ հավաքագրված տվյալների վիզուալիզացիա, քարտեզագրում, տարբեր գիշատիչ թռչնատեսակների վրա արբանյակային տվիչների տեղադրում, օղակավորում, էկոկրթական միջոցառումների միջոցով հասարակության լայն շերտերի իրազեկում այս կամ այն թռչնատեսակի վերաբերյալ, գիտահանրամատչելի նյութերի ստեղծում, տպագրություն և տարածում զանազան կրթական հաստատություններում: