Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / «Խոսրովի անտառ» պետական արգելոց

«Խոսրովի անտառ» պետական արգելոց

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը գտնվում է Խոսրովի անտառի պատմական տարածքի վրա: Արգելոցը ի սկզբանե Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ է։ Հետագայում՝ 13.09.1958-ին ձևավորվում է որպես Խոսրովի արգելոց:

Տարածքը 23 213.5 հա է:

Գտնվում է ՀՀ Արարատի մարզի Գեղամա լեռնավահանի հարավային լանջերին, Մերձարաքսյան Ուրծ և Երանոս լեռնաշղթաների լանջերին, Ազատ և Վեդի գետերի ավազաններին, ծովի մակարդակից 800-2800մ բարձրության վրա:

Արգելոցում պահպանվում են երրորդական դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառները, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտների չորասեր համակեցությունները և այլ միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգերն, ինչպես նաև այդ միջավայրերին հարմարված հազվագյուտ կենդանիների և բույսերի գենոֆոնդը: Արգելոցի տարածքում հանդիպում են 1849 տեսակի բարձրակարգ բույսեր և 283 տեսակի ողնաշարավոր կենդանիներ: