
Գյուղական տուրիզմը մեր օրերում սրընթաց զարգացում է ապրում և օրեցօր էլ ավելի շատ զբոսաշրջիկներ նախընտրում են վայելել իրենց հանգիստը գյուղական միջավայրում։ Հայաստանն էլ իր հերթին առանձնանում և աչքի է ընկնում իր յուրօրինակ միջավայրով, հուշարձաններով և գյուղական կոլորիտով։ Գյուղական տուրիզմն ունի հսկայական պոտենցիալ Հայաստանում լինելու տուրիստական ծառայությունների մատուցման առաջատար ոլորտներից մեկը։
Ոլորտը խթանելու նպատակով Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան 2018 թվականից ի վեր համատեղ իրականացնում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը։ Այն ուղղված է խթանել գյուղական համայնքներում տուրիզմի զարգացմանը և նոր հնարավորություններ է տալիս տեղացիներին ստեղծել կամ զարգացնել իրենց գաղափարները այդ ոլորտում։
Ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ, որը հաղթելուց հետո դիմորդը ստանում է դրամաշնորհ՝ իրականացնելու համար իր ծրագիրը։