/ Պարունակություն / Մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Կենսաբազմազանության, բնության պահպանության և կլիմայի փոփոխության միջազգային գիտաժողովին է միացել Գերմանիայի Բնության Պահպանության Միության Հայաստանյան մասնաճյուղը։ ℹԱյն տեղի կունենա Երևանում, 2025 թվականի մայիսի 5-ից 8-ը։

Երիտասարդ գիտնականների մասնակցությունը խրախուսելու համար մենք հայտարարում ենք մրցույթ։

- Եթե դուք երիտասարդ գիտնական եք՝ մինչև 35 տարեկան ,

- և Ձեր մասնակցությունը հաստատվել է այս գիտաժողովին,

- կարող եք ուղարկել մոտիվացիոն նամակ՝ 200 բառի սահմաններում armenia@nabu.am էլեկտրոնային հասցեին, կից ներկայացնելով մասնակցությունը հաստատող նամակը։

Լավագույն 10 երիտասարդ գիտնականների մասնակցության վճարը կփոխհատուցի NABU Հայաստանյան մասնաճյուղը։

Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ներկայացնելու ձեր հետազոտությունը համաշխարհային լսարանին, կապ հաստատելու ոլորտի առաջատար փորձագետների հետ և մասնակցելու մեր մոլորակի ապագան կերտող կարևոր քննարկումներին:

Կոնֆերանսի մանրամասների համար անցեք հղմամբ՝

https://sczhe.sci.am/conference/