«Դիլիջան» ազգային պարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում:
«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ունի 33.765 հա տարածք և հիմնականում զբաղեցնում է ՀՀ Տավուշի մարզը, փոքր հատվածներով նաև՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերը: Այն տարածվում է Փամբակի, Արեգունու, Միափորի, Իջևանի և Հալաբի հովտահայաց լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազաններում` ծովի մակարդակից 1070մ — 2900մ բարձրությունների վրա: Ունի նաև 8167 հա բուֆերային գոտի:
Այն ստեղծվել է դեռ 1958 թվականին, որպես արգելոց՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ : Այնուհետև 2002 թվականին վերափոխվել է ազգային պարկի: Պահպանության տակ գտնվող գլխավոր օբյեկտներն են հաճարենու, կենու և կաղնու բարձրակարգ անտառները: