«Արփի լիճ» ազգային պարկը հիմնվել է 2009թ․ Արփի, Արդենիu լճերի և Ախուրյան գետի վերին հոuանքի ձախակողմյան վտակների ավազանների, ինչպեu նաև Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնալանջերի ջրային ու ցամաքային էկոհամակարգերի տարածքներում լանդշաֆտային ու կենuաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանության և դրանց գիտական ուuումնաuիրության ապահովման նպատակով։
Ազգային պարկի տարածքը կազմում է 21179,3հա և բաժանված է 5 տեղամասերի՝ արևելյան, արևմտյան, Արդենիս, Ալվար, Ախուրյանի կիրճ։
Ազգային պարկի տարածքը ծածկված է տափաստաններով, մարգագետնատափաստաններով, մերձալպյան ևալպյան մարգագետիններով և ջրաճահճային տարածքներով։ Տարածքին բարձր բնապահպանական նշանակություն է տալիս բազմաթիվ Հայաստանի, Հարավային Կովկասի և Կովկասի (էկոտարածաշրջանի) բազմաթիվ էնդեմիկ տեսակների առկայությունը:
Ազգային պարկում աճում են մոտ 670 տեսակի բույսեր, որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Հանդիպում են հանդիպում են 249 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որոնցից
- ձկներ - 12 տեսակ (որից 1-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում),
- երկկենցաղներ – 3 տեսակ,
- սողուններ - 10 տեսակ (որից 2-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում),
- թռչուններ – 193 տեսակ (որից 33-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում),
- կաթնասուններ – 31 տեսակ (որից 4-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում)։