Ազգային պարկը պահպանման նպատակով օգտագործվող պարկ է, որը պաշտպանության տակ է: Հաճախ դա բնական, կիսաբնական կամ զարգացած հողի պահուստ է, որը ինքնիշխան պետությունը հռչակում կամ տնօրինում է: Չնայած այն համգամանքին, որ առանձին ժողովուրդներն իրենց ազգային պարկերը տարբեր կերպ են բնութագրում, այնուամենայնիվ, կա ընդհանուր գաղափար, որոնք են՝ «վայրի բնության» պահպանությունը սերունդների համար և պարկերը՝ որպես ազգային հպարտության խորհրդանիշ:
Միջազգային կազմակերպությունը՝ Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN), և Պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովը (WCPA) ազգային պարկը սահմանել են որպես իր պահպանվող տարածքների II կատեգորիա:
1969 թ.-ին IUCN-ը ազգային պարկը հռչակեց որպես համեմատաբար մեծ տարածք հետևյալ բնութագրիչներով՝
- մեկ կամ մի քանի էկոհամակարգեր, որոնք նյութականորեն չեն փոխվել մարդկային շահագործման և գործունեության պատճառով, որտեղ բույսերի և կենդանիների տեսակները, գեոմորֆոլոգիական վայրերը և բնակավայրերը ունեն հատուկ գիտական, կրթական և հանգստի գոտի, կամ որոնք ունեն մեծ գեղեցկությամբ բնական լանդշաֆտ,
- երկրի բարձրագույն իրավասու մարմինը քայլեր է ձեռնարկել հնարավորինս արագ կանխարգելելու կամ վերացնելու ամբողջ տարածքի շահագործումը և արդյունավետորեն վերացնելու այն էկոլոգիական, գեոմորֆոլոգիական կամ գեղագիտական հատկանիշները, որոնք հանգեցրել են դրա կայացմանը,
- այցելուներին թույլատրվում է հատուկ պայմաններով՝ ոգեշնչող, կրթական, մշակութային և վերականգնողական նպատակներով մուտք գործել:
1971 թ.-ին այդ չափանիշներն էլ ավելի ընդլայնվեցին՝ հանգեցնելով ավելի հստակ և սահմանված կետերի՝ ազգային պարկը գնահատելու համար: Դրանք ներառում են.
- նվազագույնը 1.000 հեկտար այն գոտիներում, որտեղ բնության պահպանությունը գերակա է,
- օրինական-իրավական պաշտպանություն,
- բյուջե և աշխատակազմ բավարար արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար
- բնական ռեսուրսների շահագործման արգելք (ներառյալ՝ ամբարտակների կառուցում), որոնք որակավորված են այնպիսի մարզաձևերով, ինչպիսիք են սպորտը, որսը, ձկնորսությունը, կառավարման անհրաժեշտությունը և այլն:
1872-ին ստեղծվեց Yellowstone ազգային պարկը որպես Միացյալ Նահանգների առաջին ազգային պարկ՝ միաժամանակ հանդիսանալով նաև աշխարհի առաջին ազգային պարկը: Եվրոպայի և Ասիայի որոշ երկրներում, այնուամենայնիվ, գոյություն ունեին արդեն ազգային պաշտպանություն և արգելոցներ, ինչպիսին է՝ Ֆոնտենբալոյի անտառի մի մասը (Ֆրանսիա, 1861թ․):
Հայաստանում կա 4 ազգային պարկ՝