Բնության հատուկ պահպանվող տարածքները ցամաքի (ներառյալ` մակերևութային ու ստորերկրյա ջրերը և ընդերքը) և համապատասխան օդային ավազանի` օրենքով առանձնացված տարածքներ և առանձին բնական օբյեկտներ են, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ։
Դրանք պետության կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն։
Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության նպատակն է՝
- ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերի, կենսաբանական բազմազանության և լանդշաֆտների, բնության ժառանգության բնականոն զարգացումը,
- բացառել կամ մեղմացնել բնական պրոցեսների խախտմանը նպաստող ցանկացած գործունեություն,
- հայտնաբերել և կանխարգելել բնօգտագործողների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածք մուտք գործած անձանց թույլ տված իրավախախտումները,
- ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքի համար սահմանված ռեժիմի իրականացումը:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Բնության հատուկ պահպանվող տարածքներն են՝