/ Պարունակություն / Մարտի 21-ն` Անտառների միջազգային օր

Մարտի 21-ն` Անտառների միջազգային օր

Մարտի 21-ն Անտառների միջազգային օրն է:

Օրվա խորհուրդն է անտառներիի պահպանության, կայուն կառավարելու կարևորության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը, քանի որ դրանք ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև սոցիալական և տնտեսական նշանակություն։

Անտառները էներգիայի կենսական աղբյուր են, օդի մաքրության գլխավոր պատասխանատուները։ Ըստ վերջին հաշվառման տվյալների Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը, ուստի անտառների պաշտպանությունն ու վերականգնումը խիստ անհրաժեշտ է։

2025 թվականի թեման է «Անտառները և սնունդը», ինչն ընդգծում է նաև անտառների կարևոր դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման և կայուն գյուղատնտեսության զարգացման գործում։