/ Պարունակություն / Մարտի 14-ը՝ գետերի միջազգային օր

Մարտի 14-ը՝ գետերի միջազգային օր

Գետերի միջազգային օրը սահմանվել է 1997 թվականին Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքում ՝ 20 երկրների բնապահպանների կողմից կազմակերպված խոշոր պատվարների կառուցման դեմ առաջին միջազգային համաժողովում:

1997թվականից ի վեր այն ամեն տարի հիշեցնում է բոլորիս գետերի և ջրային ռեսուրսների կարևորության, գետերի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու և մեր մոլորակի այս կենսական կարևոր օղակները պահպանելու մասին։

2025 թվականի թեման՝ «Մեր գետերը, մեր ապագան» կոչ է անում ավելի քան երբևէ մտածել մեր գործողությունների ազդեցության մասին և հիշել, որ մեր գետերի առողջությունն ուղղակիորեն կապված է մեր բարեկեցության, և ըստ էության՝ մեր գոյատևման հետ:

Որպես մոլորակի քաղաքացիներ՝ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր ներդրումը գետերի պաշտպանության մեջ, քանի որ մեր այսօրվա գործողությունները կամ անգործությունը կարող է փոխել մեր գետերի և ամբողջ շրջակա միջավայրի ապագան։