/ Պարունակություն / Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի...

Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում որպես աղքատության նվազեցման եվ կենսաբազմազանության պահպանության խթան (OFDNA)

«Oրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում որպես աղքատության նվազեցման եվ կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրա­գի­րը ե­ռա­մյա ծրա­գիր է: Ծ­րա­գի­րը ներ­կա­յաց­վել է Գեր­մա­նի­այի բնու­թյան պահ­պա­նու­թյան մի­ու­թյան (NABU) կող­մից և ի­րա­կա­նաց­վում է Գեր­մա­նի­այի տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և զար­գաց­ման դաշ­նային նա­խա­րա­րու­թյան (BMZ) ա­ջակ­ցու­թյամբ՝ «­Բե­զոար» և «Է­կո-Գլոբ» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից: Ծ­րագ­րի նպա­տակն է հյու­սի­սային Հա­յաս­տա­նի Տա­վուշ, Լո­ռի և Գե­ղար­քու­նիք մար­զե­րի 32 լեռ­նային գյու­ղա­կան բնա­կա­վայ­րերում ի­րա­կա­նաց­նել օր­գա­նա­կան գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը, կոո­պե­րա­տիվ­նե­րի ստեղծ­մա­նը և ստաց­ված ար­տադրան­քի շու­կա­յա­կան շար­ժին նպաս­տող աշ­խա­տանք­ներ, ո­րոնք կն­պաս­տեն ծրագ­րի թի­րա­խային գյու­ղե­րում աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կի նվա­զեց­մա­նը:

Ծ­ՐԱ­ԳԻ­ՐԸ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱՑ­ՎԵ­ԼՈՒ Է ՉՈՐՍ ՓՈՒ­ԼՈՎ՝

  • Բ­նա­կան ռե­սուրս­նե­րի կա­յուն օգ­տա­գոր­ծում
  • ­Կոո­պե­րա­տիվ­նե­րի ստեղ­ծում­
  • Օր­գա­նա­կան սեր­տի­ֆի­կա­ցում­
  • Ելք դե­պի շու­կա­

Առա­ջին փու­լի՝ բնա­կան ռե­սուրս­նե­րի կա­յուն օգ­տա­գործում, շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել 32 լեռ­նային գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի հա­րա­կից հատ­վածնե­րի կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյուն՝ GIS և դաշ­տային աշ­խա­տանք­նե­րի մե­թոդ­նե­րով, ա­ռանձ­նացնե­լով կար­միրգր­քային, մար­դու օգ­տա­գործ­ման հա­մար նպա­տա­կա­հար­մար և ը­նդ­հա­նուր տա­րած­վա­ծու­թյուն ու­նե­ցող կեն­սա­բա­նա­կան ռե­սուրս­նե­րը: Յու­րա­քան­չյուր գյու­ղի հա­մար կազմ­վե­լու է բնա­կան ռե­սուրս­նե­րի կա­յուն օգ­տա­գործ­ման ռազ­մա­վա­րու­թյուն: Ի­րա­կա­նաց­վե­լու են նաև մարդ-վայ­րի կեն­դա­նի­ներ կոնֆ­լիկ­տի ու­սում­նա­սիրու­թյան աշ­խա­տանք­ներ և ստաց­ված ար­դյունք­նե­րի հիման վրա մշակ­վե­լու են առ­կա թեժ կոնֆ­լիկ­տային թի­րախնե­րում դրանց մեղմ­մանն ո­ւղղ­ված աշ­խա­տանք­ներ:

Ա­ռա­ջին փու­լի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­վում են նաև հյու­սի­սային Հա­յաս­տա­նի կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան մա­սին պատ­մող ֆիլ­մի նկա­րա­հա­նու­թյուն աշ­խա­տանք­ներ:

Երկ­րորդ փուլն ո­ւղղ­ված է լի­նե­լու կոո­պե­րա­տիվ­նե­րի ստեղծ­մանն ու առ­կա կոո­պե­րա­տիվ­նե­րի զար­գաց­մա­նը: Կոո­պե­րա­տիվ­նե­րին տրա­մադր­վե­լու է նախ­նա­կան կա­պիտալ, ի­րա­վա­բա­նա­կան և բիզ­նես ծրագ­րեր մշա­կե­լուն ո­ւղղված խորհր­դատ­վու­թյուն, ի­նչ­պես նաև հայ­տա­րար­վե­լու է դրա­մաշ­նոր­հային մր­ցույթ թե ան­հատ ֆեր­մեր­նե­րի և թե կոո­պե­րա­տիվ­նե­րի հա­մար, ո­րի ար­դյուն­քում լա­վա­գույն գյու­ղատն­տե­սա­կան բիզ­նես գա­ղա­փար­նե­րը կս­տա­նան դրա­մաշ­նորհ­ներ:

Եր­րորդ փու­լում ի­րա­կա­նաց­վե­լու է օր­գա­նա­կան ստանդարտ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ար­տադ­րան­քի սեր­տիֆի­կա­ցում, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ան­հատ ֆեր­մեր­նե­րը կամ կոո­պե­րա­տիվ­նե­րը կս­տա­նան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցություն սեր­տի­ֆի­կա­ցումն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: ­

Չոր­րոդ փու­լում ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ներգ­րավ­ված ֆեր­մեր­նե­րի և կոո­պե­րա­տիվ­նե­րի կող­մից ստաց­ված արտադ­րան­քի գո­վազդն է տե­ղա­կան և մի­ջազ­գային շու­կայում: Ծրագ­րի շա­հա­ռու­նե­րը կս­տա­նան խորհր­դատ­վություն և ա­ջակ­ցու­թյուն տե­ղա­կան շու­կա­յում ի­րենց արտադ­րան­քի ի­րա­ցու­մը կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Ծրագ­րի շա­հա­ռու­նե­րի օր­գա­նա­կան ար­տադ­րան­քը նաև կներ­կայաց­վի մի­ջազ­գային շու­կա­նե­րում։