Ամփոփվել են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի երեք մրցույթների առաջին փուլի արդյունքները։ Առաջիկայում հարցազրույցներ կանցկացվեն երկրորդ փուլ անցած մասնակիցների հետ, իսկ անհրաժեշտության դեպքում ժյուրիի անդամները կայցելեն հյուրատներ/գաստրոբակեր։
«Կանաչ հյուրատուն» և «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» մրցույթներում երկրորդ փուլ անցած հյուրատներն/հյուրանոցներն են՝
- «Էթիունի» հյուրատուն՝ Սաթիկ Բադեյան
- «Հովեկ» հյուրատուն՝ Գայանե Վարպետյան
- «Կանաչ տուն» հյուրատուն՝ Անի Կոստանդյան
- «Էկոկայան» հյուրանոց՝ Արթուր Գրիգորյան
- «ԱլեկՍան» հյուրատուն՝ Լուսինե Մուրադյան
- «Կալավան 7/8» հյուրատուն՝ Արթուր Գրիգորյան
- «Սրբասար» հյուրատնային համալիր՝ Դավիթ Ղարսյան
- «Կաղնի» հյուրանոց՝ Արծրուն Ներսիսյան
- «Նորավանք» հյուրատուն՝ Հեղինար Հայրապետյան
- «Ռեստարտ» հյուրանոց՝ Դիանա Աֆյան
- «Էդգարի տուն» հյուրատուն՝ Վարսիկ Սահակյան
- «ԱԲԱ» ռեզորթ՝ Բաբկեն Պառավյան
- «Հոթել Իքս» հյուրանոց՝ Արթուր Մաթևոսյան
- «Բիոգրաֆի» հյուրատուն՝ Հայարփի Հակոբյան
- «Աժդահակ» հյուրատուն՝ Տիգրան Սիմոնյան
- «Սագրադա Մարիա» հյուրատուն՝ Ռուբեն Մախսուդյան
- «Ֆազենդա» հյուրատուն՝ Գոռ Գրիգորյան
- «Կոճանց» հյուրատուն՝ Արամ Հարությունյան
- «Սարյան» հյուրատուն՝ Գայանե Մարտիրոսյան
- «Մանանա» հյուրատուն՝ Աստղիկ Ղազարյան
- «Աղասու տուն» հյուրատուն՝ Ամալյա Նալբանդյան
- «Նայս Հաուս» հյուրատուն՝ Մերի Սահակյան
«Լավագույն գաստրոբակ» մրցույթի շրջանակներում երկրորդ փուլ անցած գաստրոբակերն են՝
- «Սարի շաֆրան» գաստրոբակ՝ Լուսինե Եգանյան
- «Հարմոնիա գարդեն» գաստրոբակ՝ Գոհար Բարսեղյան
- «Գալա» հյուրատուն և գաստրոբակ՝ Գագիկ Ծատինյան
- «Երամակ» գաստրոբակ՝ Ալվարդ Մարտիրոսյան
- «Դիվլադոս» գաստրոբակ՝ Առնակ Ավետիքյան
- «Շեն Հաուզ» գաստրոբակ՝ Գայանե Ալեքսանյան
- «Ջիվանի» գաստրոբակ՝ Հարություն Հովհաննիսյան
- «Ստեփանյանս» գաստրոբակ՝ Հայկ Ստեփանյան
- «Զովակ» գաստրոբակ՝ Գարիկ Փայտյան
- «Armenian Pottery House» գաստրոբակ՝ Ալլա Ավետիսյան
- «Տանիք» հյուրատուն և գաստրոբակ` Զոհրաբ Դուրյան
- «Ադամյաններ» ագրո տուն` Էլյանորա Հայրապետյան
- «Հովհաննես» գաստրոբակ՝ Հովհաննես Փեթակչյան
- «Ընկուզենու տակ» գաստրոբակ՝ Լիլիթ Խալաթյան
- «Զանգակատուն» գաստրոբակ՝ Անիկ Ասատրյան
- «Լիթթլ Ֆարմ» գաստրոբակ՝ Տաթևիկ Մանուկյան
- «Աժդահակ» հյուրատուն և գաստրոբակ՝ Տիգրան Սիմոնյան
«Կանաչ հյուրատուն» մրցույթի հայտերի գնահատման փուլում հաշվի են առնվել հյուրատներում ներդրված կայուն բնօգտագործման տեխնոլոգիաները և նրանց բնապահպանական քաղաքականությունը, այդ թվում՝
- կեղտաջրերի մաքրման համակարգի առկայություն,
- ջրի երկրորդական օգտագործում,
- վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառություն,
- ջրախնայող և էներգախնայող տեխնոլոգիաների կիրառություն,
- թափոնների տեսակավորում,
- տեղական մթերքի օգտագործում,
- բնապահպանական կամ էկոկրթական միջոցառումների մասնակցություն։
«Դարձի՛ր կանաչ հյուրատուն» մրցույթի համար հաշվի է առնվել կառույցի կողմից ներկայացված ծրագրի համապատասխանությունը կայուն բնօգտագործման սկզբունքներին։
«Լավագույն գաստրոբակ» մրցույթի հայտերի գնահատման փուլում հաշվի են առնվել ՝
- գաստրոբակերում տեղական մշակույթի և խոհանոցի ներկայացվածությունը,
- տեղական, հատկապես՝ սեփական արտադրության մթերքների օգտագործումը,
- կայուն բնօգտագործման տեխնոլոգիաների կիրառումը, այդ թվում՝ սննդային թափոնների նվազեցմանն ուղղված միջոցառումները,
- համայնքի հետ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ մրցույթների համար առանցքային պայմաններից էին նաև այն, որ վերջիններս պետք է պատկանեին և կառավարվեին տեղի բնակիչների կողմից և ունենային առնվազն 5 սենյակ։
Մրցույթներն անցկացվում են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից իրականացվող «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում։