Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից հայտարարված «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք այս տարվա 2-րդ մրցույթը՝ «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»։
Մրցույթին կարող են մասնակցել գործող հյուրանոցներ և հյուրատներ, որոնք
- ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ կայուն բնօգտագործման (բնական ռեսուրսները խնայող) պրակտիկա,
- գտնվում են գյուղական վայրերում,
- պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
- ունեն առնվազն 5 սենյակ։
Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 1 500 000 ՀՀ դրամ։
Հաղթողները պարտավորվում են օգտագործել դրամաշնորհը կայուն պրակտիկաներ իրականացնելու համար և ունենալ տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:
Կայուն պրակտիկաների ներդրման ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ը (Երևանյան ժամանակով)։
Հաղթողները կհայտարարվեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ին:
Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հղմամբ։
Իսկ եթե Դուք ԱՐԴԵՆ ՆԵՐԴՐԵԼ ԵՆՔ բնական ռեսուրսները խնայող համակարգեր, ապա կարող եք դիմել ծրագրի շրջանակներում հայտարարված առաջին մրցույթին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 374 44 599949 հեռախոսահամարին կամ գրել նամակ greentourism@nabu.am էլ․ հասցեին։
Շուտով կհայտարարենք նաև ծրագրի շրջանակներում վերջին՝ 3-րդ մրցույթը։