Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և ACBA ֆեդերացիան շարունակում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:
Հայաստանը մեծ պոտենցիալ ունի գյուղական զբոսաշրջության ոլորտում՝ իր եզակի բնական և մշակութային ժառանգությամբ գրավելով զբոսաշրջիկներին: Այս ոլորտի կայուն զարգացմանն աջակցելու համար NABU հայաստանյան մասնաճյուղը ACBA ֆեդերացիայի հետ համատեղ ցանկանում է խթանել և խրախուսել կայուն բնօգտագործման պրակտիկան գյուղական հյուրանոցներում ու հյուրատներում և հայտարարում ենք առաջին մրցույթը՝ «Կանաչ հյուրատուն»։
Մրցույթին կարող են մասնակցել գործող հյուրանոցներ և հյուրատներ, որոնք՝
- գտնվում են գյուղական վայրերում,
- պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
- ունեն առնվազն 5 սենյակ,
- և ներդրել են կայուն բնօգտագործման պրակտիկա:
Դրամական մրցանակի չափը կազմում է՝
- 3 000 000 ՀՀ դրամ (1-ին տեղ),
- 2 000 000 ՀՀ դրամ (2-րդ տեղ),
- 1 000 000 ՀՀ դրամ (3-րդ տեղ):
Մրցանակը կարող է օգտագործվել հաղթողների հայեցողությամբ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ը (Երևանյան ժամանակով)։
Հաղթողները կհայտարարվեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ին:
Դիմելու համար լրացրե՛ք հայտը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 374 44 599949 հեռախոսահամարին կամ գրել նամակ greentourism@nabu.am էլ․ հասցեին։
Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում կհայտարարվի ևս 2 մրցույթ։