Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը շարունակում է իրականացնել գիշատիչ թռչունների բնադրավայրերի ուսումնասիրություն և մոնիթորինգ ՀՀ մարզերում։
Աշխատանքների շրջանակներում գրանցվում են ոչ միայն կազմակերպության թիրախային, այլև բոլոր բնադրող գիշատիչ թռչնատեսակները:
Աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։