Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը շարունակում է իրականացնել գիշատիչ թռչունների բնադրավայրերի ուսումնասիրություն և մոնիթորինգ ՀՀ տարբեր մարզերում:
Աշխատանքների շրջանակներում գրանցվում են ոչ միայն կազմակերպության թիրախային, այլև բոլոր բնադրող գիշատիչ թռչնատեսակները:
Զուգահեռաբար մշտադիտարկվում են նախորդ տարիներին հայտնաբերված բները՝ բնադրման հաջողությունը և սպառնացող վտանգները գնահատելու համար:
Հիշե՛ք, որ աղբը դրա համար չնախատեսված վայրերում նետելու դեպքում այն կարող է հայտնվել նաև գիշատիչ թռչունների բներում՝ առաջացնելով բացասական հետևանքներ, օրինակ՝ պատճառ դառնալ անհաջող բնադրման։
Աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։