![](https://nabu.am/sites/default/files/styles/831/public/news/1_56.png?itok=zjBqZEf_)
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Հայաստանյան մասնաճուղի աշխատակիցները օգնության են հասել հյուծված քարարծվի։
04․02․2025թվականին քաղաքացին ահազանգել է ՀՀ ԱԻՆ, մեզ հետ կապ հաստատելուց հետո մեր մասնագետները արագ արձագանքելով շտապել են թռչնի գտնվելու վայր, ցուցաբերել են անհրաժեշտ առաջին օգնություն։
Արծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ։ Բավարար խնամք ստանալուց հետո թռչունը նշադրված կվերադառնա վայրի բնություն։
Շնորհակալություն ենք հայտնում բնակիչին անտարբեր չլինելու, և «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամին ՝ համագործակցության համար։