/ Պարունակություն / Գիտարշավի ավարտ։ Գիշատիչ թռչունների ձմեռումը՝ Արևելյան...

Գիտարշավի ավարտ։ Գիշատիչ թռչունների ձմեռումը՝ Արևելյան Սաուդյան Արաբիայում

NABU-ի հետազոտությունների երրորդ և վերջին փուլը նվիրված Էր Սաուդյան Արաբիայի արևելյան շրջանների ուսումնասիրությանը, որտեղ գտնվում են գիշատիչ թռչունների ձմեռման և միգրացիայի վայրերը։ Օրինակ ՝ Ջեդդայի և Մեդինայի միջև հարթ անապատային տարածքները առանցքային կետեր են ձմեռող տափաստանային արծիվների և այլ տեսակների համար:

Աշխատանքների ընթացքում մենք դիտարկեցինք ավելի քան 600 տափաստանային արծիվներ, ինչը հաստատում է տարածաշրջանի կարևորությունը այս գիշատիչների համար:

Տափաստանային արծիվների կուտակման ավելի վաղ մեզ հայտնի վայրերում, որտեղ միաժամանակ հանդիպում են գրեթե 1500 թռչուն, մեր կողմից գրանցվել է ընդհամենը մոտ 100-ը։

Գրանցված գիշատիչ թռչունները որպես կանոն կենտրոնանում են աղբանոցների մոտ, որտեղ տեղացիները հաճախ դեն են նետում սատկած ընտանի կենդանիների՝ ուղտերի, ձիերի, այծերի և այլ կենդանիների մարմինները: Որոշ տեղերում, որտեղ նախկինում կուտակումներ են արձանագրվել, նկատվել է, որ աղբավայրը հողով է ծածկվել: Այնուամենայնիվ, չնայած դրան, թռչունները դեռ շարունակում են այցելել այդ վայրերը, բայց ավելի քիչ թվով:

Այժմ այս շրջանի տարածքներում ընթանում են ինտենսիվ կառուցապատումներ, իրականացվում է ավտոմայրուղիների և բարձր լարման էլեկտրագծերի ցանցի զարգացում, ինչպես նաև կառուղապատում Կարմիր ծովի ափի երկայնքով։ Այս բոլոր փաստերը լուրջ մտահոգություն են առաջացնում արծիվների հետագա միգրացիաների և նրանց ձմեռման վայրերի վերաբերյալ:

Գիտարշավի երորդ փուլն ավարտվեց հետազոտությամբ, որը նվիրված էր Սաուդյան Արաբիայում գիշատիչ թռչունների ձմեռման ուսումնասիրությանը։ Ստացված տվյալները հաստատում են, որ որ երկրի արևելյան մասը կարևոր դեր է խաղում արծիվների շատ հազվագյուտ տեսակների պոպուլյացիաների և տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման գործում:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ հետազոտության ընթացքում և պատրաստ ենք սիրով կիսվել Ձեզ հետ մեր դիտարկումների արդյունքներով և եզրակացություններով:

Աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։