Հարուստ կենսաբազմազանություն ունեցող էկոհամակարգերից են ջրաճահճային տարածքները։ Հայաստանում միայն թռչունների 370-ից ավել տեսակներից շուրջ 140-ը ջրաճահճային տարածքներում ապրող տեսակներ են, որոնց թվում նաև վերացման եզրին կանգնած տեսակներ։
Գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեության, ինչպես նաև բնակչության անտարբեր վերաբերմունքի և այլ պատճառներով ՀՀ ջրային էկոհամակարգերը աղտոտվում են՝ երբեմն անդառնալի հետևանքներ թողնելով վտանգված կենդանիների կենսամիջավայրի վրա:
NABU-ն ջրաճահճային տարածքների պահպանությանը նպաստելու համար տարբեր միջոցառումներ է իրականացրել և շարունակում է իրականացնել, ուղղված այդ տարածքների ուսումնասիրմանը, հիմնախնդիրների վերհանմանն ու դրանց լուծմանը:
Ջրաճահճային տարածքների պահպանությունը շատ կարևոր է, ուստի եկեք միասին իրականացնենք դա՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ: