Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացրեց երիտասարդ քարարծվի վրա արբանյակային տվիչի տեղադրում։
Նախորդ տարի ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Հայաստանում կազմակերպության կողմից նշադրվեց քարարծիվը։ Նրան հյուծված վիճակում գտել էին Ալավերդի քաղաքի հարակից հատվածներում։ Պատշաճ խնամք ստանալուց հետո՝ մինչ մայր բնություն բաց թողնելը, քարարծիվը կազմակերպության մասնագետների կողմից նշադրվեց։
Այս տարի արդեն առաջին անգամ NABU հայաստանյան մասնաճյուղը երիտասարդ քարարծիվ նշադրվեց արդեն մայր բնությունում։
Աշխատանքն իրականացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։
Շնորհակալ ենք կազմակերպության դեսպաններին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը համագործակցության համար։