Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը գիշատիչ թռչունների ուսումնասիրության շրջանակներում առաջին անգամ Հայաստանում արբանյակային տվիչ է տեղադրել փոքր ենթարծվի վրա։
Արբանյակային տվիչը թույլ կտա ուսումնասիրել տեսակի լոկալ և միգրացիոն տեղաշարժերը, ինչն էլ իր հերթին ավելի կառավարելի պահպանության իրականացմանը։
Աշխատանքն իրականացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։
Շնորհակալ ենք կազմակերպության դեսպաններին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը համագործակցության համար։