Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը շարունակում է «Դիլիջան» ազգային պարկի կենսաբազմազանության ուսումնասիրությունները, ինչով էլ պայմանավորված` վերջերս իրականացվել են՝
- պարկի և նրա անմիջական հարակից տարածքներում բնադրող թռչունների տեսակային կազմի ուսումնասիրություններ,
- Խաչարձան, Գետիկ գետերի հատվածներում ձկնատեսակների կազմի ուսումնասիրություններ։
Հիշեցնենք, որ այս ուսումնասիրությունները թույլ են տալիս բացահայտելու պարկի թռչունների, կաթնասունների, ձկների և բույսերի տեսակային կազմը, էնդեմիկ և կարմիրգրքային տեսակների տեսաբաշխվածությունը, նրանց վրա ազդող բացասական գործոնները։
Աշխատանքներն իրականացվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի հետ համագործակցությամբ։