![](https://nabu.am/sites/default/files/styles/831/public/news/%D5%8F%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%20%D5%A9%D5%BC%D5%B9%D5%B6%D5%AB%20%D5%A4%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%20%281%29.png?itok=m-vyzJIS)
«Տարվա թռչուն» էկոկրթական արշավի շրջանակներում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է տարվա թռչնի դեսպանների հավաքագրում, որի շրջանակներում կիրականացվեն վերապատրաստումներ հետևյալ թեմաներով՝
- տարվա թռչուն 2024՝ սպիտակապոչ արծիվ,
- սպիտակ արագիլ․ մենք և շրջակա միջավայրը,
- բնության թևավոր սանիտարներ,
- գիշատիչ թռչուններ,
- բնության հատուկ պահպանվող տարածքներ,
- և ընթացիկ այլ թեմաներ։
Վերապատրաստումից հետո դեսպանները կամավոր հիմունքներով վերոնշյալ դասընթացները կիրականացնեն Երևանի և մարզերի դպրոցներում։
Դիմել կարող են՝
- ուսուցիչները, ովքեր վերապատրաստումից հետո դասընթացները պարբերաբար կվարեն իրենց դպրոցներում և շրջանում առկա այլ դպրոցների աշակերտների համար ևս,
- հետաքրքրված բոլոր այն անձինք, ովքեր չափահաս են և պատրաստ են մեկնել տարբեր մարզեր դպրոցականների շրջանում դասընթացներն իրականացնելու նպատակով։
Երևան համայնքի և հարակից շրջանի բնակիչների համար դասընթացները կիրականանան Իսահակյան 18 հասցեում («Իսահակյան» բիզնես-կենտրոն, 2-րդ հարկ, սեն․ 2), իսկ հեռու մարզերի բնակիչների համար՝ առցանց եղանակով։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։