Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Content / «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիր 2024

«Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիր 2024

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և ACBA ֆեդերացիան շարունակում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:

Հայաստանը մեծ պոտենցիալ ունի գյուղական զբոսաշրջության ոլորտում՝ իր եզակի բնական և մշակութային ժառանգությամբ գրավելով զբոսաշրջիկներին: Այս ոլորտի կայուն զարգացմանն աջակցելու համար NABU հայաստանյան մասնաճյուղը ACBA ֆեդերացիայի հետ համատեղ ցանկանում է խթանել և խրախուսել կայուն բնօգտագործման պրակտիկան գյուղական հյուրանոցներում ու հյուրատներում և հայտարարում է «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի այս տարվա մրցույթների հայտերի մեկնարկը։

Ծրագրի շրջանակներում այս տարի հայտարարվում է 3 մրցույթ՝

  • Կանաչ հյուրատուն
  • Դարձի՛ր կանաչ հյուրատուն
  • Լավագույն գաստոբակ

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ օգոստոսի 1-ը։ Արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 1-ին։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 374 44 599949 հեռախոսահամարին կամ գրել նամակ greentourism@nabu.am էլ․ հասցեին։

Մրցույթների մանրամասներին ծանոթանալու համար սեղմե՛ք համապատասխան նկարի վրա՝