
Ավարտվեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած բլոգերների և լրագրողների այցը Հայաստան։
Այս օրերի ընթացքում մեր հյուրերը ծանոթացան
- հայկական մշակույթին, ավանդույթներին և գյուղական բնակավայրերի հարստությանը,
- NABU հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը,
- ֆոտոթակարդի տեսադրման գործընթացին և դրա կարևորությանը,
- ինչպես նաև մասնակցեցին մեր կողմից կազմակերպված թռչնադիտարկումներին։
Այցի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան հյուրընկալվելու «գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի մեր շահառուների հյուրատներում, մասնավորապես՝
- Բերկրի հյուրատանը համտեսելու հայկական գինին, և մասնակցելու հայկական խոհանոցից անբաժան հացի պատրաստման գործընթացին,
- Թաթոյանների ջրաղացում ականատես լինելու ջրաղացների աշխատանքին, պատրաստել հայկական ավանդական գաթան,
- Աղավնատուն հյուրատանը իրականացնելու գինու համտես և վայելելու հայկական երաժշտությունը,
- Ծաղկունք հյուրատանը մասնակցելու հայկական ուտեստների վարպետաց դասերին,
- Արևի հյուրատանը դիտարկելու ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին, մասնակցելու լավաշի պատրաստման վարպետաց դասին,
- մասնակցելու «օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շահառու՝ «Դարման» թեյերի պատրաստման գործընթացին և թեյի համտեսին։
Աշխատանքներն իրականացվել են «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: