/ Պարունակություն / «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիր

«Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիր

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը  և ԱԿԲԱ Ֆեդերացիան համատեղ 2022 թ․-ին վերսկում են «ԳՅՈՒՂԱԿԱն ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ծրագիրը։ Այն ուղղված է խթանել գյուղական համայնքներում տուրիզմի զարգացմանը և նոր հնարավորություններ է տալիս տեղացիներին ստեղծել կամ զարգացնել իրենց գաղափարները այդ ոլորտում։

Գյուղական տուրիզմը մեր օրերում սրընթաց զարգացում է ապրում և օրեցօր էլ ավելի շատ զբոսաշրջիկներ նախընտրում են վայելել իրենց հանգիստը գյուղական միջավայրում։ Հայաստանն էլ իր հերթին առանձնանում և աչքի է ընկնում իր յուրօրինակ միջավայրով, հուշարձաններով և գյուղական կոլորիտով։ Գյուղական տուրիզմը ունի հսկայական պոտենցիալ Հայաստանում լինելու տուրիստական ծառայությունների մատուցման առաջատար ոլորտներից մեկը։

 «Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝

1․ Էկո-արահետի կառուցում

2․ Դրամաշնորհային մրցույթներ

  • Ֆերմերի կյանքը
  • Նոր կառուցվող հյուրատուն
  • Գործող հյուրատուն

3․ Շահառուների համար խորհրդատվություն և մարկետինգային արշավ

 

Էկո-արահետի կառուցում

Ներկայումս էկո-արահետները համարվում են լավագույն միջոցներից մեկը կազմակերպելու ակտիվ հանգիստը և միևնույն ժամանակ ծանոթանալու տեղանքի առանձնահատկությունների հետ։ Այդ նպատակով նախատեսվում է մեկ արահետի կառուցում, որը մեզ հնարավորություն կտա ոչ միայն պահպանել մեր բնական արժեքները, նաև ակտիվորեն զարգացնել զբոսաշրջությունը։

Դրամաշնորհային մրցույթներ

 

 

1․ Դրամաշնորհ «Նոր կառուցվող հյուրատուն»

Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն տուն, որը կարող է դառնալ հյուրատուն և հնարավորություն կունենա ընդունել զբոսաշրջիկների։

Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։

Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 1,500,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում տրվող դրամաշնորհի առնվազն 100 % -ի չափով։

2․ Դրամաշնորհ «Գործող հյուրատուն»

Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն արդեն իսկ գործող հյուրատուն և ցանկանում են այն ընդլայնել կամ էլ ստեղծել հետաքրքիր անկյուն զբոսաշրջիկների համար։

Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։

Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 1,500,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրումը տրվող դրամաշնորհի առնվազն 100 % -ի չափով։

Դիմում-հայտը բոլոր վերը նշված անվանակարգերի համար լինելու է ընդհանուր, սակայն հատկացվող ֆինանսավորումը և պայմանները տարբեր են։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ ընտրել հենց Ձեզ համապատասխան անվանակարգը։

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է՝ 30 սեպտեմբեր 2022, (դիմել մինչև 12:00 (GMT+4))։

Դիմում-հայտը լրացնելու համար սեղմել այստեղ։

Դրամաշնորհային ծրագրին և կանոնակարգին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կարդալ այստեղ։

Ծրագրի ընթացքում բոլոր մեր շահառուների համար կազմակերպվելու է խորհրդատվություն և մարկենտինգային արշավներ, որը հնարավորություն կտա էլ ավելի լավ ծանոթանալու ոլորտին, ստեղծելու նոր մտքեր կամ էլ զարգացնելու իրենց արդեն իսկ ունեցած գաղափարները։ Ի հավելումն այս ամենին՝ մասնակիցները հնարավորություն կունենան նաև օգտվելու greentourism.am էլ․ կայքից, որն էլ ավելի կընդլայնի բոլոր հնարավորությունները։ 

Հարցերի համար զանգահարել +374 44 599949 հեռախոսահամարով կամ գրել մեզ greentourism@nabu.am էլ․ հասցեով։