/ Պարունակություն / ՄՐՑՈՒՅԹ N1

ՄՐՑՈՒՅԹ N1

Սպիտակ արագիլների միջազգային հաշվառման շրջանակներում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է լուսանկարների մրցույթ սոցիալական ցանցերում։

Մրցույթի շրջանակներում անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը ուղարկել սպիտակ արագիլի նկարը armenia@nabu.am էլ․ հասցեին՝ նշելով հեղինակի անուն ազգանունը (հայերեն և անգլերեն տարբերակներով)։ «Թեմա» դաշտում՝ ՄՐՑՈՒՅԹ N1:

Միաժամանակ տեղադրել նկարը Ձեր սոցիալական էջում (Instagram կամ Facebook) պարտադիր #nabu_armenia հեշթեգով և նշելով կազմակերպության էջը։

Ուղարկված նկարները կտեղադրվեն նաև կազմակերպության ֆեյսբուքյան էջում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատ հավանումներ հավաքած առաջին 3 մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ։

Հիշեցնենք, որ 1994 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) կոորդինացնում է սպիտակ արագիլների միջազգային հաշվառման իրականացումը։ Միանալով դրան՝ միության հայաստանյան մասնաճյուղը հանձն է առնում այս տարի իրականացնելու սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։

Դե ինչ, սպասում ենք ձեր նկարներին։