Սպիտակ արագիլների աղտոտվածության հիմնախնդիրը շարունակում է մնալ արդի
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, 2020 թվականից իրականացնելով «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը, հանձն է առել ուսումնասիրելու և բացահայտելու թռչնատեսակի շրջանում առկա աղտոտվածության հիմնախնդիրը։
Նախորդ տարիներին իրականացված լաբորատոր հետազոտությունների շնորհիվ սպիտակ արագիլների աղտոտված փետուրների վրա հայտնաբերվել են մարդկանց կենցաղում օգտագործվող հեղուկ թափոնները, որոնք վերջիններս հաճախ լցնում են ջրատար կանալներ և գետեր, ինչպես նաև բացահայտվել են քաղաքներից, գործարաններից գնացող թափոնաջրերը։
Սպիտակ արագիլը շրջակա միջավայրի աղտոտման ցուցիչն է, իսկ հրապարակմանը կցված նկարների պատասխանատուն յուրաքանչյուրս ենք։
Այդ իսկ պատճառով հորդորում ենք ևս մեկ անգամ ՉԱՂՏՈՏԵԼ շրջակա միջավայրը և աղբը նետել միայն դրա համար նախատեսված վայրերում։
Այս տարի ևս կազմակերպությունը շարունակում է իրականացնել փետուրների նմուշառման աշխատանքներ՝ ուղարկելով այն լաբորատոր հետազոտությունների։