/ Պարունակություն / Ավարտված են սպիտակ արագիլների հաշվառումները

Ավարտված են սպիտակ արագիլների հաշվառումները

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, միանալով սպիտակ արագիլների միջազգային հաշվառմանը, հանձն է առել իրականացնելու հաշվառում ողջ Հայաստանում։

Դրանք արդեն անցյալում են, իսկ արդյունքների մասին կկիսվենք ավելի ուշ։

Հիշեցնենք, որ հաշվառումներին զուգահեռ իրականացվեցին նաև աղտոտվածության հիմնախնդրի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես՝ օղակավորման, արբանյակային տվիչների տեղադրման և նմուշառման աշխատանքներ։

Հարգելի՛ հետևորդներ, կազմակերպությունը օղակավորել է մոտ 300 սպիտակ արագիլ, ինչը նշանակում է, որ վերջիններիս աջ ոտքին օղակները նկատելու դեպքում կարող եք դրանք նկարել և ուղարկել մեզ։

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ։