/ Պարունակություն / ՄՐՑՈՒՅԹ N2

ՄՐՑՈՒՅԹ N2

Սպիտակ արագիլների միջազգային հաշվառման շրջանակներում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է ևս մեկ մրցույթ պրոֆեսիոնալ լուսանկարների և տեսանյութերի շրջանակներում։

Մրցույթի կատեգորիաները՝

  1. Սպիտակ արագիլի լավագույն լուսանկար
  2. Սպիտակ արագիլի լավագույն տեսահոլովակ

Ընդհանուր կանոններ՝

  • Մրցույթին կարող են մասնակցել բոլոր պրոֆեսիոնալ լուսանկարիչներն ու տեսանկարահանողները:
  • Բոլոր ներկայացված աշխատանքները պետք է պատկերեն սպիտակ արագիլներին իրենց բնական միջավայրում:
  • Բոլոր գրառումները պետք է լինեն բնօրինակ և չպետք է նախկինում հրապարակված կամ շահած լինեն այլ մրցույթներում:

Պրոֆեսիոնալ նկարի պարամետրերը՝

  • ֆորմատը՝ JPEG or PNG
  • առնվազն 300 dpi, առնվազն չափը՝ 1920x1080 pixels

Պրոֆեսիոնալ տեսանյութի պարամետրերը՝

  • ֆորմատը՝ MP4 կամ MOV
  • առնվազն 1080p HD

Գնահատման չափանիշներ՝

  • Թեմային համապատասխանությունը. որքանո՞վ է ստեղծագործությունն արտացոլում սպիտակ արագիլի էությունը:
  • Տեխնիկական որակ. հստակություն, կոմպոզիցիա և տեխնիկական հմտություն:
  • Ստեղծագործականություն. Օրիգինալություն և գեղարվեստական արտահայտություն:
  • Նարրատիվ. ստեղծագործության պատմողական և զգացմունքային ազդեցությունը:

Լուսանկարները և տեսանյութերը (3 րոպեից ոչ ավելի) պետք է ուղարկվեն մինչև սեպտեմբերի 30-ը օրիգինալ որակով armenia@nabu.am էլ. հասցեին։ «Թեմա» դաշտում՝ ՄՐՑՈՒՅԹ N2:

Մեկ մասնակիցը կարող է ներկայացնել 1-3 լուսանկար և/կամ 1-3 տեսանյութ։

Բոլոր պայմանները պետք է պահպանվեն։

Սեպտեմբերի 30-ից հետո ժյուրիի անդամների որոշմամբ կընտրվի լավագույն լուսանկարն ու լավագույն տեսանյութը։

Հաղթողներին կտրամադրվի նվեր քարտեր:

Մաղթում ենք ձեզ հաջողություն։