Ժամանակն է պարզելու, թե վերջապես երբ և ինչպես ենք իրականացնում սպիտակ արագիլների հաշվառումը։
Կազմակերպության կողմից հաշվառումն իրականացվում է հունիս ամսին, այսպես ասած՝ մինչև ձագերի 8 շաբաթականը լրանալը։
Հենց այս շրջանում է հնարավոր իրականացնել ամենաճշգրիտ հաշվառումը, քանի որ ձագերը բավականաչափ մեծ են, որպեսզի վերջիններիս նկատենք բներում ու հաշվառենք և միաժամանակ ոչ այնքան մեծ, որ կարողանան թռչել բնից և հաշվառումից դուրս մնան։
Իհարկե, հետագայում նոր թռիչք կատարած ձագերը հիմնականում հեռու չեն թռչում և հետ են գալիս բնի մոտ, այնուամենայնիվ, հաշվառման պահին վրիպումների հավանականությունը փոքր չէ։
Իսկ թե ինչպես է իրականանում բուն հաշվառման գործընթացը, կներկայացնենք շուտով։
Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից իրականացնում է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը՝ հաշվառելով սպիտակ արագիլներին վերջիններիս աղտոտվածության արելում՝ Արարատի և Արմավիրի մարզերում։
Այս տարի, միանալով NABU-ի կողմից իրականացվող միջազգային հաշվառմանը, միության հայաստանյան մասնաճյուղն իրականացրեց հաշվառում ՈՂՋ Հայաստանում։ Արդյունքները՝ շուտով: