/ Պարունակություն / Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր 2024-2025

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր 2024-2025

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և Ակբա բանկը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը:

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան NABU հայաստանյան մասնաճյուղի և Ակբա բանկի համատեղ ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:

 «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2024-2025թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի հունիսի 10-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը: 

Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949  հեռախոսահամարին:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և Ակբա բանկի համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը: