Ապրիլի 19-22-ը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Էրոզիայի վերահսկում և հողի կայուն օգտագործում» և «Դրամաշնորհային և զարգացման ծրագրերին դիմելու հայտերի մշակում» թեմաներով խորացված դասընթացներ ծրագրում ներառված 35 բնակավայրերի բնակիչների համար։
Դասընթացների առանցքային թեմաներն էին՝
- հողի էրոզիայի կանխարգելման տեխնիկան,
- հողի կառավարման կայուն պրակտիկան,
- դրամաշնորհային և զարգացման ծրագրերին դիմելու հայտերի մշակման առանձնահատկությունները:
Դասընթացների ավարտին մասնակիցներին տրամադրվեց տնկիներ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: