/ Պարունակություն / Միջազգային գիտարշավ

Միջազգային գիտարշավ

Միջազգային գիտարշավի ընթացքում Հայաստանի հյուսիսում ուսումնասիրվել են գիշատիչ թռչունները։

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում ապրիլի 18-ին ավարտեց 10-օրյա գիտարշավը Լոռու և Տավուշի մարզերում, որի ընթացքում ուսումնասիրվել են գիշատիչ թռչունների բնադրավայրերը։

Աշխատանքներին միացել էին ոչ միայն Հայաստանի, այլև Բուլղարիայից՝ 4, Ռուսաստանից` 2 և Չեխիայից՝ 2 գիտնականներ։

Գիտնականների 3 խումբ բացահայտել են հետևյալ թռչնատեսակների 60 բնադրավայրեր՝

  • գիշանգղ,
  • սպիտակագլուխ անգղ,
  • մորուքավոր անգղ,
  • փոքր ենթարծիվ,
  • քարարծիվ,
  • տափաստանային ճուռակ,
  • մեծ ճուռակ,
  • սապսան և այլ թռչնատեսակներ, որոնցից 13-ը (ներառյալ՝ չվող) ներառված են ՀՀ Կարմիր գրքում, իսկ 12-ը (ներառյալ՝ չվող)՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Գիտարշավի ամենահետաքրքիր ու կարևոր բացահայտումների մասին շուտով կգրենք առանձին։

Շնորհակալ ենք գործընկեր կազմակերպություններին՝

  • Բուլղարիայի թռչունների պահպանության միություն (BSPB)
  • Ռուսաստանի թռչունների պաշտտպանության միություն (RBCU)
  • Չեխիայի թռչնաբանական միություն (CSO)
  • «Կովկաս» բնության պահպանության միություն։

NABU հայաստանյան մասնաճյուղը կշարունակի այլ տարածաշրջաններում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության համալիր աշխատանքները՝ իրականացնելով օղակավորում, արբանյակային տվիչների տեղադրում և բնադրավայրերի մշտադիտարկում։

Բոլոր խոշոր գիշատիչ թռչունների այսպիսի բազմամյա համալիր ուսումնասիրություններ Հայաստանում իրականացվում են առաջին անգամ։

Շնորհակալ ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը համագործակցության և NABU հայաստանյան մասնաճյուղի դեսպաններին՝ գիտարշավի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Միջոցառումն իրականացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։