
ՀՀ մարզերում իրականացվող ծրագրերը, օրգանական գյուղատնտեսության զարգացման և գյուղական տուրիզմի զարգացման ծրագրերը առանձին տաղավարով ներկայացված կլինեն NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից Բերքի փառատոնի շրջանակներում։
Այս տաղավարում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու
- Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացված և Սյունիքում իրականացվող ծրագրերի մանրամասներին,
- «օրգանական գուղատնտեսության զարգացման» ծրագրի ընձեռած հնարավորություններին և 2015 թվականից գործող այս ծրագրում ընդգրկված շուրջ 80 շահառուների արտադրանքին,
- 2020 թվականից գործող «գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի առանձնահատկություններին և դրանում ընդգրկված 14 շահառուների հյուրատներին ու դեգուստացիոն կենտրոններին։
Հիշեցնենք, որ NABU հայաստանյան մասնաճյուղը Բերքի փառատոնի համատեղ կազմակերպիչն է «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ։