Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իր գործունեության առաջին իսկ օրվանից, համագործակցելով ոլորտի պետական և ոչ պետական կառույցների հետ, իրականացրել է բնապահպանական մի շարք արշավներ և ծրագրեր՝ վերհանելու առկա հիմնախնդիրները և մշակելու դրանց լուծման ուղիները։
Կարևորագույն այս ուղու առանցքային կետը համարելով նաև էկոկրթությունը՝ NABU հայաստանյան մասնաճյուղը պատասխանատվություն է ստանձնել նպաստելու հասարակական գիտակցության բարձրացմանը։
Այս նպատակին էլ ուղղված՝ կազմակերպության գրագետ և փորձառու մասնագետների շնորհիվ իրականացվել և իրականացվում են տարատեսակ արշավներ ներգրավելու հասարակության լայն զանգվածներին, համատեղ մշակելու առկա հիմնախնդիրների լուծման ուղիները և կանխարգելելու հնարավոր խնդիրների առաջացումը։
Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք նպաստել ավելի գիտակից սերունդների ձևավորմանը՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։