
Այսօր՝ փետրվարի 19-ին, թռչնաբանների մասնագիտական օրվան զուգընթաց, Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ընտրել է Գիշանգղ (neophron percnopterus) տեսակին, որպես 2021 թվականի «Տարվա թռչուն» մրցույթի հաղթող։
Մրցույթի նպատակն է բարձրացնել թռչունների մասին տեղեկացվածության մակարդակը, և էլ ավելի լսելի դարձնել նրանց սպառնացող վտանգները։
Գիշանգղը Կարմիր Գրքում գրանցված տեսակ է, վտանգված է և ունի մեր ուշադրության և պահպանության կարիքը։
2022 թվականին «Տարվա թռչուն» մրցույթի հաղթող տեսակին կընտրենք միասին՝ հանրային քվեարկության միջոցով։ Քվեարկությունը կիրականացվի մեր մեդիահարթակների օգնությամբ, որին կարող են մասնակցել բոլորը։
Մենք շնորհավորում ենք ինչպես գիտնական-թռչնաբաններին, այնպես էլ սովորական թռչնասերներին տոնի առթիվ