/ Պարունակություն / Նկարչական և լուսանկարչական մրցույթների ամփոփում

Նկարչական և լուսանկարչական մրցույթների ամփոփում

Այսօր, 28.10.2022, Ֆենիքս գրախանութում կայացավ «Տարվա թռչուն 2022- Սպիտակ արագիլ» արշավի շրջանակներում Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված նկարչական և լուսանկարչական մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր բոլոր հաղթողներին և ներկայացնում նրանց անունները, դպրոցները:

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մասնակից դպրոցների տնօրինությանն ու մանկավարժներին իրենց հոգատարության համար:

Նկարչական մրցույթի հաղթողներ

Գոռավանի միջնակարգ դպրոց

• Մարիամ Կարապետյան

• Անի Հարությունյան

• Լիլյա Հարությունյան

• Անի Մելքոնյան

• Մարի Վարդանյան

• Ալլա Շահնազարյան

• Սյուզի Գևորգյան

• Տանյա Ասատրյան

Վանաձորի հ.8 հիմնական դպրոց

• Սարգիս Թափոյան

• Գոռ Սուլյան

• Զառա Գևորգյան

Գավառի Պապին Ղանդիլյանի անվան հ.2 միջնակարգ դպրոց

• Սեդա Եղիազարյան

• Սյուզաննա Դվոյան

• Մերի Մելքոնյան

Վանաձորի Գայի անվան հ.21 հիմնական դպրոց

• Հայկուհի Գևորգյան

Եղեգիսի միջնակարգ դպրոց

• Էլիզա Անտոնյան

• Սերինե Սողոմոնյան

Լուսանկարչական մրցույթի հաղթողներ

• Բեռտա Մարտիրոսյան

• Անի Մելիքյան

• Արփի Աղաբաբյան

• Շուշան Մարտիրոսյան

• Ալիսա Դնոյան

• Ալիսա Մարուքյան

Հիշեցնենք, որ 2022 թվականին Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը տարվա թռչուն էր հայտարարել Սպիտակ արագիլ տեսակին՝ հաշվի առնելով Արարատյան դաշտում նրանց աղտոտման հիմնախնդիրը: