Մարտի 3-4-ը Ենոքավան գյուղում և Վանաձոր քաղաքում տեղի ունեցան գիտաժողովներ` «Հյուսիսային Հայաստանում աղքատության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության իրականացում՝ օրգանական գյուղատնտեսության զարգացման միջոցով» թեմայով, որի նպատակն էր հասարակությանը իրազեկել ծրագրի մասին, ծանոթացնել կազմակերպիչների հետ, ներկայացնել առավելությունները և հնարավորությունները։
Նախագիծը ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական Համագործակցության և Զարգացման Դաշնային Նախարարության (BMZ) և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) կողմից և կիրականացվի Բեզոար և Էկո-Գլոբ տեղական բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից:
Ծրագրի նպատակն է ստեղծել կայուն գյուղատնտեսություն և զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում, աջակցել ֆերմերներին տեղական շուկայում ապրանքների դուրս բերման և միջազգային ցուցահանդեսներում ներկայացման մեջ, Հայաստանի հյուսիսում աղքատության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման գործում:
Նախագիծը կազմված է 4 բաղադրիչներից.
• Կենսաբազմազանության և բնական պաշարների պահպանում
• Կոոպերատիվների ստեղծում և աջակցություն
• Օրգանական սերտիֆիկացում
• Շուկայի դուրս բերում
Ծրագիրի շրջանակներում ընտրվել են 32 գյուղ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում: Գյուղապետերը և այդ գյուղերի հետաքրքրված ֆերմերները հրավիրվել էին մասնակցելու գիտաժողովներին: Մասնակիցների թիվը ավելի քան 170 էր:
Համաժողովին հրավիրված էին նաև Հայկ Չոբանյանը (Տավուշի մարզպետ), Ռոբերտ Ղուկասյանը (Վարչապետի խորհրդական գյուղական համայնքների զարգացման գծով) և Նարեկ Գրիգորյանը (Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար), ովքեր հանդես եկան ողջույնի խոսքով:
Կազմակերպիչները խոսեցին ծրագիրի մասին: Զեկույցներ եղան նաև Հյուսիսային Հայաստանի կենսաբազմազանության, օրգանական գյուղատնտեսության և դրա ներուժի, կոոպերատիվների ստեղծման պայմանների և էկոհամակարգերի էկոնոմիկայի վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում, ապագայում, ընտրված գյուղերի ֆերմերների հետ կկազմակերպվեն հանդիպումներ և սեմինարներ:
Ծրագրի կազմակերպիչներ՝
Գերմանիայի Տնտեսական Համագործակցության և Զարգացման Դաշնային Նախարարություն (BMZ)
Գերմանիայի Բնության Պահպանության Միություն (NABU)
Ծրագիրը իրականացնողները.
«Բեզոար» ՀԿ