Գերմանիային բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» բնապահպանական արշավը:
Կենդանիների և բույսերի եզակի տեսակներով հարուստ ջրային տարածքները չափազանց կարևոր են ինչպես վայրի բնության, այնպես էլ մարդու բնականոն կյանքի համար, հետևաբար, այդ տարածքների պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Հայաստանում ջրային էկոհամակարգերի աղտոտման հիմնական պատճառներն են գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունը, ինչպես նաև բնակչության անտարբեր վերաբերմունքը այս խնդրի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ ջրային ռեսուրսները Հայաստանի հարստությունն են:
Քանի որ ջրային տարածքների աղտոտման և Հայաստանում բնապահպանական կրթության ցածր մակարդակի խնդիրները շարունակում են մնալ արդիական, NABU հայաստան մասնաճյուղը շարունակում է «մաքուր ափ, մաքուր աղբյուր» բնապահպանական արշավը։ Արշավը ոչ միայն կնպաստի մաքուր միջավայրի զարգացմանը, այլև կզարգացնի մասնակիցների էկոլոգիական մշակույթը, որը հետագայում օրինակ կդառնա ուրիշների համար:
NABU հայաստանյան մասնաճյուղի այս արշավը հնարավորություն է տալիս ձևավորել ակտիվ վերաբերմունք շրջակա միջավայրի, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների աղտոտման բնապահպանական խնդրի նկատմամբ, խթանում է բնության և ջրային ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք, սևեռում հասարակության ուշադրությանը այս խնդրի և վերջինիս լուծման ուղիների հայտնաբերման վրա:
Բոլոր նրանք, ովքեր ունեն ցանկություն, ձևավորված թիմ և գիտեն ջրային տարածք, որն ունի մաքրման կարիք, կարող են դիմել մեզ, և մենք կաջակցենք այդ տարածքի մաքրման աշխատանքների իրականացմանը։
Լրացրե՛ք հայտը և ուշադի՛ր եղեք ձեզ շրջապատող միջավայրի նկատմամբ։